Բաժին. Բիզնես

Apple-ը iPhone-ի արտադրության մի մասը Չինաստանից տեղափոխում է Հնդկաստան

Apple կորպորացիան պատրաստում է iPhone սմարթֆոնների արտադրության 20 տոկոսը Չինաստանի Wistron և Foxconn գործարաններից տեղափոխել Հնդկաստան։ Այս մասին հայտնում է The Indian Economic Times պարբերականը։

Ամերիկյան կորպորացիան պատրաստում է Հնդկաստանում արտադրել 40 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սմարթֆոններ։ Նման որոշման պատճառը Հնդկաստանում գործարկված PLI համակարգն է, որը արտոնություններ է տալիս երկրում էլեկտրական սարքավորումներ արտադրողներին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share