Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ. VoD հնարավորություն «ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում

«ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում այժմ կարելի է դիտել սիրելի հաղորդումները, սերիալներն ու ֆիլմերը նաև VoD (տեսանյութեր՝ ըստ պահանջի) հնարավորությամբ:

Օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է թարմացնել (update) բջջային սարքում արդեն տեղադրված «ՄՏՍ TV» հավելվածը:

«ՄՏՍ TV» հավելվածի VoD տեսադարանը բաղկացած է չորս կատեգորիայից՝

– հաղորդումներ

– սերիալներ

– ֆիլմեր

– մանկական

Տեսավարձույթի մանկական բաժնում առկա մուլտֆիլմերը հասանելի են հայերեն թարգմանությամբ: VoD տեսադարանից օգտվելիս հավելյալ գումար չի գանձվում:

Հիշեցնենք, որ «ՄՏՍ TV» հավելվածը հնարավորություն է տալիս բջջային սարքի միջոցով դիտելու հայկական HD ալիքներ, ինչպես նաև բազմաթիվ արտասահմանյան հեռուստաալիքներ՝ բարձր որակով:

«ՄՏՍ TV» հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել «ՄՏՍ TV» հավելվածը և գրանցվել՝ մուտքագրելով հեռախոսահամարը և մյուս պահանջվող տվյալները:

Հավելվածի օգտագործման գինը՝ 1000 դրամ/30 օր:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share