Բաժին. Բիզնես

Արմսվիսբանկի հովանավորությամբ թարգմանվել է մեծագույն բարեգործ և գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 15-ամյակի հոբելյանի կապակցությամբ իրականացվող հովանավորության շրջանակներում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆինանսավորել է մեծագույն բարեգործ և գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին «Կովկասի արքան» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի հեղինակն Արմեն Գասպարյանն է, ով գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ և թարգմանությամբ:

«Ալեքսանդր Մանթաշյանցն իր ապրած տարիներին ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին»:

Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին և նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայ մեծանուն գործիչների կյանքի լուսաբանմանը, նրանց ներդրումների հիշատակմանը։ Մասնավորապես՝ Բանկը 2019թ-ին ֆինանսավորել է նաև աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն թարգմանությունը:

Share