Բաժին. Բիզնես

Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների    տեղադրման և միացման ծառայության մեկնարկի մասին: Այն հասանելի կլինի «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու դեպքում։

Ներքին ցանցը կունենա մեկ տարի սպասարկման երաշխիքային ժամկետ և հնարավորություն կտա՝ միավորել և համատեղ օգտագործել համակարգչային ցանցը, սերվերները, տպիչները և այլ սարքեր, միավորել տեղեկատվական ծառայությունները մեկ համակարգի մեջ, նվազագույնի հասցնել ցանցի կառավարման և պահպանման ծախսերը, ապահովել ցանցի աշխատանքի բարձր հուսալիությունն ու հասանելիությունը, ապահովել սպասարկման բարձր որակ՝ տարբեր ծրագրային հավելվածների օգտագործման դեպքում։

«Beeline-ում մենք շատ ենք կարևորում հաճախորդների կողմից մեր ծառայությունեերի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելը։ Նախկինում «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու համար հաճախորդը ներքին ցանցը պետք է կառուցեր սեփական ուժերով: Այժմ բիզնես հաճախորդներն անհրաժեշտություն չունեն դիմելու երրորդ կողմին, Beeline-ի աշխատակիցները կկատարեն ամբողջական ծառայության տրամադրումը, ցանցային աշխատանքները, վերջնական միացումներն ու թեստավորումը»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ծառայությունը հասանելի է 12/18/24 ամիս պայմանագրի կնքման դեպքում։ 

Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքումաշխատանքային ժամերին զանգահարելով 010700700 համարինկամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։ Դիմումի ներկայացման համար հասանելի է նաև corp@beeline.am էլփոստի հասցեն:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

 

Share