Բաժին. Բիզնես

«Կարաս»-ը Հայաստանում բիզնեսի հաջողության պատմություններ է ներկայացնում. հերթական հերոսը GG ստարտափի համահիմնադիրն է

«Կարաս» գրուպը նախորդ տարի մեկնարկեց «Դու կարաս» մոտիվացիոն սոցիալական արշավը, որի կարգախոսներից մեկը «Դու կարաս հաջողես քո երկրում»-ն է։ Վերջին օրերին «Կարաս»-ն իր 15-րդ տարեդարձի առիթով սկսեց ներկայացնել տեսանյութերի շարք՝ «Դու կարաս հաջողես քո երկրում» խորագրով։ Շարքում ներկայացվում են հաջողված բիզնես նախագծեր։

Տեսանյութերից մեկի հերոսը GG համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանն է։ GG-ն արդեն դուրս է եկել ՀՀ սահմաններից ու ծառայություններ է մատուցում նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ GG-ի հիմնադրման, 6-ամյա բիզնես գործունեության, հաջողված փորձի մասին տեսանյութը Գրիգորյանը նկարահանել է Կարաս ազգային սննդի ցանցի ԱՄՆ-ում գործող ռեստորանում, որն, ըստ Խաչատուրի՝ Ամենրիկայում գործունեություն ծավալող հայ բիզնեսմենների համար հետաքրքիր հավաքատեղի է։

Իսկ հիմա GG-ի հաջողության պատմությանն անդրադառնանք։

«Հաջողությունն այնպիսի բան է, որ դժվար է ասել, թե հասել ենք հաջողության։ Պայքարն անընդհատ շարունակվում է։ Մեզ թվում է՝ հաջողությունը դեռ առջևում է ու չենք ուզում կանգ առնել ինչ-որ կետում, ուզում ես ավելի մեծ բարձունքների հասնել։ Այդ բարձունքներից մեկը, որ ինքներս մեզ համար սահմանել էինք, ամերիկյան շուկայում հաստատվելն ու հաջողելն էր, որի համար այսօր մենք պայքար ենք մղում։ Համաճարակի արդյուքնում հետաքրքիր իրավիճակումհայտնվեցինք, երբ ընդամենը մեկ օրում փոխեցինք բիզնես մոդելը։ Եթե մինչև վիրուսի տարախումը մենք կատարում էինք երթեր Լոս Անջելեսից Լաս Վեգաս, ապա հիմա մենք առաքում ենք ձեր ընտրած մթերքը Լոս Անջելեսի ցանկացած խանութից ուղիղ ձեր տուն։ Մարդկանց դուր եկավ մեր մատուցած ծառայությունը», – պատմում է Խաչատուրն ու նկատում՝ երբեմն մեր նպատակները մեզնից անկախ դառնում են ոչ իրատեսական և կարիք է լինում նոր նպատակներ սահմանել։ 

Հենց այսպես ԱՄՆ-ում սկսեց հայկական GG-ի հաջողության պատմությունը։ Սա նախադեպ է, երբ բիզնեսում հասունանալիք ճգնաժամը կերպափոխվում է հնարավորության։

«Միշտ պետք է ճկուն լինել, տեսնել հնարավորությունները, չլինել կարծրացած ու միշտ շարժվել առաջ։ Անհաջողություններ միշտ էլ լինում են, բայց դա միայն ճանապարհ է դեպի նպատակի ու երազանքի իրագործումը։ Ընդունված է ասել, որ նպատակի իրագործումը հաջողության 99 տոկոսն է, մնացած 1 տոկոսի մեջ շատ բաներ կարելի է ներառել՝ մտահղացումը, բախտի գործոնը, բայց բերում է նրանց բախտն, ովքեր աշխատում են, ոգեշնչում են այլ մարդկանց»։

 

Share