Բաժին. Բիզնես

Եսայան եղբայրները հերքել են ԱԱԾ հրավիրվելու լուրը

TEAM. Telecom Armenia-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրը` վերնագրված «Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ», չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, Եսայան եղբայրները հոդվածում նշված որևէ հարցով երբևիցե չեն հրավիրվել ԱԱԾ։

Share