Բաժին. Բիզնես

ԲԱՑՎԵԼ Է «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ»-Ի «ՎԱՆԱՁՈՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Այսօր` հունվարի 21-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության «Վանաձոր» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Զարգացման Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը, այլ պաշտոնական անձինք` բանկային և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

«Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության «Վանաձոր» մասնաճյուղը իր հաճախորդներին առաջարկում է միջազգային բանկային ծառայությունների լայն տեսականի: «Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդը կարող է վստահ լինել, որ կստանա բարձրորակ ծառայություն` մատչելի պայմաններով և ողջամիտ ժամանակահատվածում:

Զարգացման Բանկը ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի տնտեսական և ֆինանսական կայուն զարգացմանը:       

«Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց:

Share