Բաժին. Բիզնես

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է 100 ԱՆԱԿՆԿԱԼ` ԲԱՆԿԻ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2010 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն գրեթե բոլոր ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգի առաջին եռյակում է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, հրավիրված մամլո ասուլիս շրջանակներում տեղեկացրեց բանկի տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: 

Ներկայացված եռամսյակային ֆինանսական արդյունքների համաձայն, ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմում են շուրջ 152.5 մլրդ դրամ (շուկայի 10.5 %): Այս նույն ժամանակահատվածում  բանկի պարտավորությունները կազմել են 121.3 մլրդ դրամ (շուկայի 10.62 %-ը), ընդհանուր կապիտալը` 31.2 մլրդ դրամ, հիմնադիր կապիտալը` 25.5 մլրդ դրամ: «Ամերիաբանկ»-ի վարկային պորտֆելը 2010 թվականի առաջին ինն ամսվա կտրվածքով կազմել է 88 մլրդ դրամ (շուկայի 10,5%-ը), և այս ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջին տեղը: Նշենք նաև, որ «Ամերիաբանկ»-ի վարկային պորտֆելում չաշխատող վարկերը կազմում են ընդամենը 0.5 %: 

Հատկանշական է, որ իր 100-ամյակի կապակցությամբ «Ամերիաբանկ»-ն իր հաճախորդներին և գործընկերներին խոստանում է 100 անակնկալ, որոնց թվում նաև` նորարարական ծառայություններ և պրոդուկտներ:
Share