Բաժին. Բիզնես

APPLE-SAMSUNG ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ

Ամերիկյան Apple ընկերությունը հրաժարվել է երկար տարիների իր գործընկեր Samsung ընկերության հետ հետագա համագործակցությունից: Ամերիկյան ընկերությունը մտադիր է փոխել կոմունիկատորների և պլանշետների իր մատակարարին: Նշենք, որ արդեն շատ վաղուց iPhone և iPad արտադրատեսակների համար պրոցեսորներ մատակարարում էր միայն Samsung-ը: Ամենայն հավանականությամբ Apple-ի նոր գործընկերը կդառնա Taiwan Semiconductor Manufacturing Company-ն:

Հիշեցնենք, որ Ամերիկյան Apple ընկերությունը ԱՄՆ-ում դատի է տվել հարավկորեական Samsung Electronics ընկերությանը: Apple ընկերությունը պնդում է, որ Samsung ընկերության արտադրության բջջային հեռախոսների արտաքին դիզայնը և ինտերֆեյսը, ինչպես նաև պլանշետ-համակարգիչների Galaxy շարքը կրկնօրինակում են համապատասխանաբար iPhone և iPad արտադրատեսակները: Հիմնական մեղքադրանքները ներկայացված են հետևյալ արտադրատեսակներին՝ Samsung Galaxy C-4G, Epic 4G, Nexus-S и Galaxy Tab:

Հայտնի է, որ Apple և Samsung ընկերությունները հանդիսանում են ոչ միայն ուղղակի մրցակիցներ, այլև` լուրջ հակառակորդներ:

Share