Բաժին. Բիզնես

ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ – ԲԱՑՎԵԼ ԵՆ ԲԱՆԿԻ «ԱԲՈՎՅԱՆ», «ԱՐՏԱՇԱՏ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

«Առէկսիմբանկ»-ից տեղեկացնում են, որ բացվել են բանկի «Արմավիր», «Արտաշատ» և «Աբովյան» մասնաճյուղերը:

«Աբովյան» մասնաճյուղը գտնվում է ք.Աբովյան, Հատիսի 1/31 հասցեում: Մասնաճյուղի հեռախոսահամարն է` (0222) 2-40-00: Մասնաճյուղի կառավարիչն է Ահարոն Աբգարյանը: «Արտաշատ» մասնաճյուղը գտնվում է ք.Արտաշատում, Օգոստոսի 23 տ.89 հասցեում: Մասնաճյուղի հեռախոսահամարներն են` (0235) 2-01-60, 2-03-13, 2-02-24: Մասնաճյուղի կառավարիչն է Արիստակես Աթոյանը: «Արմավիր» մասնաճյուղը գտնվում է ք.Արմավիրում, Հանրապետության 3 հասցեում: Մասնաճյուղի հեռախոսահամարներն են` (374237) 6-27-90, 6-37-90: Մասնաճյուղի կառավարիչն է Լևոն Թումանյանը: 

Ի թիվս «Արմավիր», «Արտաշատ» և «Աբովյան» արդեն գործող մասնաճյուղերի, կբացվի «Չարենց» մասնաճյուղը Երևանում, որը կսպասարկի «Հայռուսգազարդ»-ի մասնաճյուղին:

Այսօրվա դրությամբ "Առէկսիմբանկի" գրասենյակների թիվը հասնում է 15-ի, որոնցից 6-ը Երևանում են, 9-ը` շրջաններում:

Share