Բաժին. Բիզնես

ԿԳՆԻ՞ ԱՐԴՅՈՔ «ԱՐՄԱՎԻԱ»-Ն GEORGIAN AIRWAYS ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությանն առաջարկ է ստացել գնել վրացական Georgian Airways ավիաընկերությունը (նախկինում Air Zena ընկերությունը): Գործարքի հավանական կնքման մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել: Արմավիայի սեփականատեր, «Միկա» կորպորացիայի նախագահ Միխայիլ Բաղդասարովի հայտարարության համաձայն` առաջարկի շուրջ քննարկումներ ընթանում են և գործարքի կայացման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել:

«Արմավիա» ավիաընկերության տնօրինության տակ են գտնվում 11 ինքնաթիռներ, ընդ որում և Sukhoi Superjet 100 նորագույն ռուսական ինքնաթիռը:

Air Zena վրացական ավիաընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին, իսկ 1999 թվականին միավորվել է Georgian Airline-ի հետ: 2004 թվականի վերակազմավորված ընկերությունը վերանվանվել է Georgian Airways:

Share