Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ANDROID ՕՀ-ՈՎ ԳՈՐԾՈՂ ՆՈՐ ԲՐԵՆԴԱՎՈՐՎԱԾ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ՍՄԱՐՏՖՈՆԻ ՎԱՃԱՌՔԸ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline Blade բրենդավորված սենսորային սմարտֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Սմարտֆոնի արժեքն է 94000 դրամ, այն կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Beeline Blade սմարտֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.2 տարբերակի հիման վրա: Հեռախոսը գործարկվել է 2010թ-ին: Այն հագեցված է 3.2-միգապիկսել տեսախցիկով` տեսանկարահանման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է GSM, 3G և HSDPA ցանցերում, չափերն են` 116×56.5×11.8մմ, քաշը` 130գր.:
Սմարտֆոնի Էկրանի չափը 3,5 դյույմ է AMOLED տեխնոլոգիայի հիման վրա` 480×800պիկսել: Կապի հնարավորության համակարգերն են` WAP, GPRS, EDGE, WiFi, Bluetooth, 3G, GPS: Հեռախոսը նաև հնարվորություն ունի ձևափոխել 3G-ինտերնետ ազդանշանը WiFi ազդանշանի, որից կարող են օգտվել այլ սարքեր: Հեռախոսի հիշողությունն է 150Մբ, որը հնարավոր է Micro-SD հիշողության քարտերի միջոցով ավելացնել մինչև 32ԳԲ: Սմարտֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline Blade սմարտֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի:
«ԱրմենՏել ընկերությունը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին` նոր արդիական և բազմաֆունկցիոնալ սմարտֆոնով: Համոզված եմ, որ նոր բջջային հեռախոսն, իր մատչելիության և հնարավորությունների շնորհիվ հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա: Մեր բաժանորդներն օգտագործելով նոր հեռախոսը կարող են լիովին վայելել կապի միասնական օպերատորի ծառայությունների որակը և զանզանությունը»,- նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Share