Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 3G ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի 3G ցանցի ընդլայնման մասին: 2011թ-ի հունիս ամսվա դրությամբ երրորդ սերնդի ցանցըործարկվել է Վայք, Դիլիջան, Իջևան, Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Արամուսում, Բալահովիտում, Գառնիում, Ձորաղբյուրում և Նոր Հաճնում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման ենհանձնվել Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը: Բացի այդ “ԱրմենՏել” ընկերությունը մոտակա մեկ ամսվա ընթացքում 3G ցանցը կգործարկի Ագարակում, Աշոցքում, Բերդում, Եղեգնաձորում, Քաջարանում, Մարալիկում, Մեղրիում, Նոեմբերյանում, Սիսիանում, Սանահինում, Ստեփանավանում, Թալինում, Տաշիրում և Ճամբարակում: 

«ԱրմենՏել ընկերությունն ուրախ է հերթական անգամ հայտարարել ՀՀ մարզերում 3G ցանցի ինչպես աշխարահագրության, այպես էլ հզորության ընդլայնման մասին:  Երրորդսերնդի ցանցում կատարված զգալի ներդրումների շնորհիվ, միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերությունն ապահովում է որակյալ բջջային կապ, գերարագ ինտերնետ և այլժամանակակից ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար», – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-իսեպտեմբերին` կոմերցիոն շահագործման: 

Share