Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆՏԵԼ-Ը ՍԿՍԵԼ Է ՆՈՐ BEELINE A100 ԲՐԵՆԴԱՎՈՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ 1 ԴՐԱՄՈՎ

“ԱրմենՏել”  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 1 դրամով  նոր Beeline A100 բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին: Առաջարկից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր ձեռք կբերեն “Քեզ համար Էքսկլյուզիվ” կանխավճարային սակագնային փաթեթ` 5000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում:

Նոր հեռախոսասարքը բացի հիմանական ֆունկցիաներից ունի ռադիո, mp3-նվագարկիչ և հիշողության ծավալը  մինչև 1 ԳԲ ավելացնելու հնարավորություն: Սարքն ունի txt- ֆորմատով ֆայլեր կարդալու և WAP-ի հնարավորություն: Հեռախոսի հետ միասին տրվում է նաև ստերեո համակարգ: Հեռախոսասարքերն աշխատում են միայն Beeline բջջային ցանցի SIM-քարտերով և վաճառվում են վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

«“ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին: Համոզված եմ, որ կապի միասնական օպերատորի  նոր բջջային հեռախոսը հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա, քանի որ ունի բազմաթիվ ֆունկցիաներ և շատ մատչելի գին»,- նշել է“ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Ի•որ Կլիմկոն:

Հեռախոսի հետ ձեռք բերված “Քեզ համար Էքսկլյուզիվ” կանխավճարային սակագնային փաթեթի համար նախատեսված չէ “Բալանսի փոխանցում” ծառայությունը: Սակագնային փաթեթին և փաթեթից անցումները փակ են:
Share