Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է HI-LINE «ՕՊՏԻՄԱԼ» ՆՈՐ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line  «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` կախված տրամադրվող կապուղու  թողունակությունից` հաճախորդին առաջարկվում է  Hi-Line  «Օպտիմալ 128», «Օպտիմալ 256», «Օպտիմալ 512», «Օպտիմալ 1024» և «Օպտիմալ 2048» սակագնային փաթեթները համապատասխանաբար` 4500, 6000, 8000, 12000 և 15000 դրամ ամսական բաժանորդավճարով: Հաճախորդը կարող է անցում կատարել Hi-Line  «Օպտիմալ» սակագնային փաթեթի շրջանակում ցանկացած ժամանակ` առանց սահմանափակումների և լրացուցիչ վճարների:

«Ելնելով մեր հաճախորդների ցանկություններից, «ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է լարային Ինտերնետ հասանելիության նոր սակագնային փաթեթներ: Հայաստանի խոշորագույն պրովայդերի այս առաջարկը հարմարավետ կլինի այն հաճախորդներին, ովքեր  ցանկանում են միանալ Beeline ինտերնետ ծառայությանը, սակայն, տարբեր հանգամանքներից ելնելով չեն նախատեսում օգտվել ծառայությունից մեկ տարվա ընթացքում», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթներից մեկին միանալու դեպքում բաժանորդից չի գանձվում միացման վճարը: Մոդեմի արժեքը բաժանորդը կարող է վճարել միանվագ կամ տարաժամկետ` 6 ամսվա ընթացքում:

Share