Բաժին. Բիզնես

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑԻՆ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

Արդշինինվեստբանկի մասնաճյուղային ցանցի բարելավման և կատարելագործման ծրագրի շրջանակներում, հունվարի 19-ին տեղի ունեցան բանկի վերանորոգված և բարեկարգված «Իջևան» և «Դիլիջան» մասնաճյուղերի վերաբացման հանդիսավոր արարողությունները:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Արդշինինվեստբանկից` Տավուշի մարզի վերոհիշյալ երկու մասնաճյուղերն էլ հագեցած են ժամանակակից տեխնիկայով և պատրաստ են իրենց հաճախորդներին մատուցելու արագ և որակյալ բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, դրամական փոխանցումների սպասարկում, քարտային ծառայություններ, վարկերի տրամադրում, կոմունալ վարձավճարների գանձում և այլն:

Տավուշի մարզում գործում են Արդշինինվեստբանկի չորս մասնաճյուղեր, որոնցից վերանորոգվել են արդեն երեքը` «Իջևան», «Դիլիջան» և «Նոյեմբերյան», չորորդ` ՙՏավուշ՚ մասնաճյուղի վերանորոգումը նախատեսվում է իրականացնել 2012թ. ընթացքում: 2010թ. տվյալներով, նշված մասնաճյուղերի շահույթը, նախորդ` 2009 թվականի 63 մլն ՀՀ դրամի դիմաց, 2010 թվականին կազմել է 98 մլն ՀՀ դրամ` ավելանալով 56%-ով:

2010թ. տվյալներով մարզի բոլոր չորս մասնաճյուղերի վարկային պորտֆելը կազմել է 1,128 մլրդ ՀՀ դրամ (3,11 մլն ԱՄՆ դոլար), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը մոտ 130 մլն ՀՀ դրամով: Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը Տավուշի մարզում գործող Արդշինինվեստբանկի մասնաճյուղերի վարկային պորտֆելը մեծացնել ևս 400 մլն ՀՀ դրամով:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը. «րդշինինվեստբանկը լայն մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկն է Հայաստանում: Իր բոլոր մասնաճյուղերում` թե’ մայրաքաղաքում, և թե’ մարզերում հարմարավետ պայմաններ են ստեղծված մեր բոլոր հաճախորդների համար: Մեր մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասախան մասնագիտական կրթություն և պատրաստ են բանկի հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ: Բանկն, իր ներկայությամբ հանրապետության բոլոր տարածաշրջաններում ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, իսկ մասնաճյուղային ցանցի բարելավման աշխատանքները կրում են անընդհատ և շարունակական բնույթ»:


Արդշինինվեսբանկն ունի 55 մասնաճյուղ` 49-ը ՀՀ-ում, 6-ը` ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում:


Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:


Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:


Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
Share