Բաժին. Բիզնես

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԸՆՏՐԵՑ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Ամփոփելով 2010թ. գործունեության արդյունքները, Արդշինինվեստբանկում, ընտրեցին տարբեր նոմինացիաներով սահմանված լավագույն աշխատակիցներին և լավագույն մասնաճյուղը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Արդշինինվեստբանկից` հանդիսավոր պայմաններում, 2010թ. լավագույն մասնաճյուղ ճանաչված «Մասիս» մասնաճյուղի կառավարիչ, Դավիթ Միրզախանյանին հանձնվեց մրցանակային գավաթը: Հատկանշական է, որ լավագույն ճանաչված  աշխատակիցները ներկայացնում են ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանի տարբեր տարածաշրջանները:

Այսպես` Արդշինինվեստբանկի լավագույն գանձապահ է ճանաչվել Սեդա Բաբուռյանը «Վանաձոր» մասնաճյուղից, լավագույն հաշվապահության մասնագետ-ադմինիստրատորը` Անահիտ Կիրակոսյանը «Գյումրի» մասնաճյուղից և մասնաճյուղի լավագույն վարկային մասնագետ` Գուրգեն Հայրապետյանը «Եղեգնաձոր» մասնաճյուղից: Մյուս երեք նոմինացիաներին արժանացել են մայրաքաղաքը ներկայացնող մասնաճյուղերի աշխատակիցները` լավագույն կառավարիչ է ճանաչվել «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կարեն Գյուլնազարյանը, մասնաճյուղի լավագույն գլխավոր հաշվապահ` «Արաբկիր» մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Սուսաննա Շաբոյանը և դրամական փոխանցումներ սպասարկող լավագույն օպերատոր` Հասմիկ Ասրյանը «էրեբունի» մասնաճյուղից: Բոլոր նոմինանտներին հանձնվել են նաև դրամական պարգևներ:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը. «Բոլոր յոթ նոմինացիաներում հաղթողներին ընտրելու համար մանրամասնորեն վերլուծվել են բոլոր մասնաճյուղերի 2010թ. աշխատանքների արդյունքները և կիրառվել է անհատական մոտեցում յուրաքանչյուր աշխատակցի կատարված աշխատանքի նկատմամբ: Իսկ նմանատիպ խրախուսական մոտեցումը մեր աշխատակիցների կատարած աշխատանքի նկատմամբ շարունակվելու է նաև հետագայում»:
Արդշինինվեսբանկն ունի 55 մասնաճյուղ` 49-ը ՀՀ-ում, 6-ը` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, վարկերի տրամադրում, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:
Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:
Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
Share