Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆՏԵԼ-Ն ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՆԵԼ BEELINE ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ` ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ

 «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների վաճառքի մասին` տարաժամկետ վճարման պայմանով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` տարաժամկետ վճարման հնարավորությունից հաճախորդները կարող են օգտվել, միանալով Beeline բջջային կապի կորպորատիվ հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկին: Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների գները, 12 ամսվա ընթացքում գումարը վճարելու պարագայում, կազմում են համապատասխանաբար 109980 և 103800 դրամ:

«Ժամանակակից պայմաններում գործարարների համար կարևոր է ձեռքի տակ ունենալ ոչ միայն հեռախոս, այլև ինտերնետին միանալու հարմարավետ շարժական սարք:  Առաջարկելով կորպորատիվ հաճախորդներին Beeline բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ հարմար պայմաններով, մենք հնարավորություն ենք տալիս նրանց առավելագույն արդյունավետությամբ օգտագործել հեռահաղորդակցության ծառայությունների լայն շրջանակը` բիզնեսը վարելու համար» – այս կապակցությամբ նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ձեռք բերելով Beeline Blade սմարթֆոնը, հաճախորդը միանվագ վճարում է 21980 դրամ, իսկ մնացած 88000 դրամը` հավասար մասերով (ամիսը 8000 դրամ) հաջորդ 11 ամսվա ընթացքում: Beeline U8500-ի պարագայում  առաջին վճարումը կազմում է 21300 դրամ, իսկ մնացած 82500 դրամը  վճարվում է հավասար մասերով 11 ամսվա ընթացքում  (ամիսը 7500 դրամ): Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր չունեն տարաժամկետ վճարումների ընթացիկ պարտավորություններ «ԱրմենՏել» ընկերությունից գնված հեռախոսների դիմաց:

Share