Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԻՋԵՑՆՈՒՄ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳԻՆԸ` «GPRS ՓԱԹԵԹ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «GPRS փաթեթ» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին օպտիմալացնել շարժական ինտերնետի ծախսերը` ձեռք բերելով 25, 50, 100 կամ 200 ՄԲ փաթեթներ: Այսպես միացնելով “GPRS փաթեթ 25” ծառայությունը հաճախորդը ստանում է 25 ՄԲ` 600 դրամով, “GPRS փաթեթ 50”-ի դեպքում 50 ՄԲ` 1000 դրամով, “GPRS փաթեթ 100” դեպքում 100 ՄԲ` 1800 դրամով, իսկ “GPRS փաթեթ 200” դեպքում 200 ՄԲ` 3000 դրամով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայության հետ կապերի ծառայությունից:

«Համակարգչի միջոցով ինտերնետ-հասանելիության զարգացմանը զուգահեռ մենք փորձում ենք ապահովել հարմարավետ և շահավետ պայմաններ նաև շարժական ինտերնետից օգտվելու համար: Նոր  «GPRS փաթեթ» ծառայությունը թույլ կտա բաժանորդին մուտք գործել ինտերնետ ամենուր, որտեղ որ կա Beeline շարժական կապ, արդյունավետորեն կառավարելով իր ծախսերը», – այս կապակցությամբ նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«GPRS փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել հետևյալ կերպ. զանգահարելով  06744N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող մեգաբայթերի ծավալն է (25,50,100 կամ 200), հավաքելով USSD *110*4N# հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 4N տեքստով:

GPRS-փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: GPRS-փաթեթի մեգաբայթերի կամ գործողության ժամկետի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված մեգաբայթերը տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն օգտագործված  մեգաբայթերի և GPRS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ հավաքելով *103# հրահանգը:

«GPRS փաթեթ» ծառայությունը  հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Drive», «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» կանխավճարային ՍՓ-ից:
Share