Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՌՈՈՒՄԻՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԶԵՂՉ` ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության մեկնարկի մասին: Գտնվելով Վրաստանի տարածքում` «Mobitel» ցանցի ռոումինգ ծառայությունից օգտվողները  հնարավորություն ունեն ստանալ, ինչպես նաև կատարել զանգեր Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին միասնական սակագնով` 69 դրամ/րոպե: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «Beeline երկրներ» ծառայությունը գործում է մինչև 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:

«Հայաստանի միասնական օպերատորի կողմից տրամադրվող «Beeline երկրներ» ծառայությունը մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս ամառային արձակուրդների շրջանում Վրաստանում գտնվելիս շփվել հարազատների և մտերիմների հետ` միասնական մատչելի սակագնով: Մեր հաճախորդները հետագայում նույնպես կօգտվեն մեր ծառայությունների առավելություններից այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: «Beeline երկրներ» ծառայության, ինչպես նաև ռոումինգում միջազգային զանգերի սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

Share