Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՐՈՅԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ` «SMS ԱՄԱՌ» ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար “SMS ամառ” ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում մինչև 2011թ. օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են ակտիվացնել “SMS ամառ” ծառայությունը և յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Մենք շարունակում ենք հաճախորդներին առաջարկել սեզոնային ակցիաներ` մեր գործունեության բոլոր բնագավառներում: Այս ամառ արտոնյալ պայմաններից և սակագներից կարող են օգտվել ոչ միայն լարային և շարժական ինտերնետի բաժանորդներն այլև նրանք, ովքեր գերադասում են շփվել SMS-հաղորդագրությունների միջոցով», – այս կապակցությամբ նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“SMS ամառ” ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով  067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով: “SMS ամառ” ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ծառայության շրջանակում օրվա ընթացքում առաջին 20 ներցանցային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 0 դրամ: Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաև դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ “Շարժական ինտերնետ” սակագնային փաթեթների բաժանորդների:

Share