Բաժին. Բիզնես

ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է BEELINE-3G ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի շրջաններում 3G ցանցի ընդլայնման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Արարատ, Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Վարդենիս, Վեդի, Գավառ, Եղվարդ, Մասիս, Մեծամոր, Հրազդան, Սևան քաղաքներում, ինչպես նաև ՀՀ տասնյակ գյուղական համայնքներում: Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին և Երևան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը: 

««ԱրմենՏել» ընկերությունը հետևողականորեն ավելացնում է Հայաստանում 3G ցանցի հզորությունը և ընդլայնում ծածկույթը: Beeline 3G ցանցը ծածկում է տարածքներ, որտեղ բնակվում է շուրջ 2.5 մլն. մարդ, ում այսօր հասանելի են գերարագ ինտերնետ, տեսազանգ և մեր կողմից մատուցվող ժամանակակից այլ ծառայություններ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հաշվի առնելով հաճախորդների ցանկությունները, շարժական ինտերնետի բոլոր բաժանորդներին տրամադրվում է իրական IP-հասցե, ինչի շնորհիվ ծառայությունն ավելի հարմարավետ է դարձել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական հաճախորդների համար:  Իրական IP-հասցեի պարագայում հաճախորդը ստանում է հետևյալ առավելությունները. Web-հոսթինգի կազմակերպում, FTP-սերվերի տեղադրում, Ինտերնետ օգտագործողների հետ ֆայլեր փոխանակելու հնարավորություն` անմիջապես համակարգչից համակարգիչ, online-banking ծառայության ավելի անվտանգ հասանելիության, ինչպես նաև ինտերնետի միջոցով սեփական համակարգչի հեռահար կառավարման հնարավորություն:

«ԱրմենՏել» ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման: 
Share