Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ

 «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների վաճառքի մասին` տարաժամկետ վճարման պայմանով:

Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել ֆիզիկական անձիք, միանալով Beeline բջջային կապի հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկին, բացառությամբ «Քեզ համար Էքսկլյուզիվ» ՍՓ-ից: Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների գները, 12 ամսվա ընթացքում գումարը վճարելու պարագայում, կազմում են համապատասխանաբար 109980 և 103800 դրամ:

«ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկը ձևավորվել է ելնելով Beeline սմարթֆոնների դիմաց աստիճանաբար վճարելու հաճախորդների առաջարկություններից:  Ընդառաջելով մեր հաճախորդներին, մենք ուրախ ենք հարմար պայմաններով առաջարկել բազմաֆունկցիոնալ  սմարթֆոններ, այսպիսով հնարավորություն տալով առավելագույն հարմարավետությամբ օգտնել կապի միասնական օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների լայն ցանկից» – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ձեռք բերելով Beeline Blade սմարթֆոնը, հաճախորդը միանվագ վճարում է 21980 դրամ, իսկ մնացած 88000 դրամը` հավասար մասերով (ամիսը 8000 դրամ) հաջորդ 11 ամսվա ընթացքում: Beeline U8500-ի պարագայում  առաջին վճարումը կազմում է 21300 դրամ, իսկ մնացած 82500 դրամը  վճարվում է հավասար մասերով 11 ամսվա ընթացքում  (ամիսը 7500 դրամ): Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր չունեն տարաժամկետ վճարումների ընթացիկ պարտավորություններ «ԱրմենՏել» ընկերությունից գնված հեռախոսների դիմաց:

Share