Բաժին. Բիզնես

BEELINE ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆՏՐԵԼ ԱՅԼ ՑԱՆՑԻ «ՍԻՐԵԼԻ ՀԱՄԱՐ»

 “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է “Այլ ցանցի սիրելի համար” ծառայության մեկնարկի մասին “Արագածոտն”, “Արարատ”, “Արմավիր”, “Վայոց Ձոր”, “Գեղարքունիք”, “Կոտայք”, “Լոռի”, “Սյունիք”, “Տավուշ” և “Շիրակ” մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար: Ծառայությունը հնարավորություն է տալիս ընտրել ՀՀ այլ բջջային  օպերատորի մեկ “Սիրելի համար” և զանգել 19 դրամ/րոպե սակագնով:

«Մարզային սակագնային փաթեթները մեծ ճանաչում են վայելում մեր բաժանորդների մոտ: “Այլ ցանցի սիրելի համար” ծառայության շնորհիվ այս սակագնային փաթեթները կդառանա էլ ավելի հարմարավետ և գրավիչ», – այս կապակցությամբ նշել է  “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Այլ ցանցի սիրելի համար” ծառայությանը կարելի է միանալ ցանկացած երեք հարմար եղանակներից մեկով` զանգահարելով 067409081, ուղարկելով SMS հաղորդագրություն անվճար 0674 համարին` հետևյալ տեքստով 09081կամ հավաքելով հետևյալ հրահանգը *110*081#:

“Այլ ցանցի սիրելի համար” ծառայությունը գրանցելու համար անհրաժեշտ է ուղարկել SMS հաղորդագրություն 0674 համարին FN տեքստով և ընտրված հեռախոսահամարը 9 նիշով:

“Այլ ցանցի սիրելի համար” ծառայության միացումը/փոփոխումը կազմում է 150 դրամ, իսկ ծառայությունից օգտվելու օրեկան վարձը 10 դրամ:

“Արագածոտն”, “Արարատ”, “Արմավիր”, “Վայոց Ձոր”, “Գեղարքունիք”, “Կոտայք”, “Լոռի”, “Սյունիք”, “Տավուշ” և “Շիրակ” մարզային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզից կատարել զանգեր Beeline բջջային ցանցում ընդամենը 9 դրամով` անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 19 դրամ: Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի Հայաստանի և ԼՂՀ-ի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է:

Share