Բաժին. Բիզնես

HI-LINE-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ԽԱՂԱԼ COUNTER-STRIKE 1.6

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) համագործակցելով playgame.am ռեսուրսի հետ ներկայացնում է Հայաստանում առաջին արտոնագրված խաղային Ինտերնետ-սերվերը: Խաղային սերվերը հասանելի է www.playgame.am հասցեով, որի այցելուներին ներկայումս հասանելի է Counter-Strike 1.6 (հեղինակ Valve Corporation) խաղի արտոնագրված տարբերակը: Սերվերի շնորհանդեսը տեղի է ունեցել Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնության շրջանակներում. Beeline տաղավարում այցելուներին առաջարկվում էր խաղալ օնլայն ռեժիմում:   

«Օնլայն խաղերը մեծ ճանաչում են վայելում, և բնականաբար օգտվողներին ավելի հարմար է խաղալ տեղական արտոնագրված սերվերում: Դա օգնում է հասնել առավելագույն որակի, և խաղալիս բարձրացնում է սերվերի արձագանքելու արագությունն իրական ժամանակում: Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը թույլ կտա բավականին բարձրացնել ինտերնետ-հասանելիության որակական նկարագիրը` նպաստելով Հայաստանի ներսում տրաֆիկի կենտրոնացմանը», – այս կապակցությամբ նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline ֆիքսված և բջջային ինտերնետի բոլոր օգտվողներին հասանելի է www.playgame.am ռեսուրսը: Իսկ Hi-Line ծառայությունից օգտվող բաժանորդները սերվերին դիմելիս կստանան  առավելագույն արագություն` անկախ իրենց սակագնային փաթեթից:  www.playgame.am կայքում

խաղալու համար բաժանորդին անհրաժեշտ է ձեռք բերել և տեղադրել համակարգչի վրա Counter-Strike 1.6 խաղի անհատական արտոնագրված տարբերակը:

Մոտ ապագայում PlayGame.am կայքի կողմից առաջարկվող խաղերի ցանկը կընդլայնվեն Counter-Strike Source, Need for Speed, Medal of Honor և այլ խաղերով:

Share