Բաժին. Բիզնես

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՈԼՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան 100 սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վկայագիր և կտրոն նվազագույն գներով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնու են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից` «ՄՏՍ» ԲԲԸ դուստրձեռնարկությունից, ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան  սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող  պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վկայագիր և կտրոն` Հայաստանում գործող նվազագույն գներով: Իսկ մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը պայմանագիր կնքելու դեպքում կտրվի նվեր` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գեղեցիկ հեռախոսահամար:

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը կամ դրանց պատճենները` ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիրը, սոցիալական քարտը, վարորդական իրավունքի վկայականը, ապահովագրվող տրանսպորտային միջոցի գրանցման վկայականը: Եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիսլիազորված անձը, պետք է ներկայացնել նաև լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը, եթե պայմանագրում նշվելու են լիազորված վարորդներ` ապա վերջիններիս անձնագրերը, սոցիալական քարտերը և վարորդական իրավունքի վկայականները:

Հիշեցնենք, որ ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության պայմանագիրն անհրաժեշտ է կնքել մինչև 2011 թվականի հունվարի 1-ը:

Share