Բաժին. Բիզնես

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ «ՆՈՐ ՆՈՐՔ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ՌԻԹՄՈՎ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մարտի 30-ի առավոտից վերականգնվել է բանկի «Նոր Նորք» մասնաճյուղի աշխատանքը. այն իրականացվում է բնականոն ռիթմով: Աշխատանքային ռեժիմով սահմանված կարգով, առավոտյան 9.30-ից մինչև հետկեսօրի 17.00-ն, մասնաճյուղը սովորական ռիթմով իրականացնում է հաճախորդների սպասարկում:  «Կոնվերս բանկը» տեղեկացնում է նաև, որ բանկի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, հաջողվել է վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը կողոպտելու փորձը՝ չվտանգելով աշխատակիցների և հաճախորդների կյանքը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան  Արթուր Հակոբյանը գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք էր գործել Գայի պողոտայի 10/12  հասցեում գտնվող Կոնվերս բանկի «Նոր Նորք» մասնաճյուղ և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695  դոլար:  Հանցագործությունը կանխվել էր նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ:
Share