Բաժին. Բիզնես

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է MOBILE-HEALTH SOLUTION ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ստանձնել է հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին Երևանի բժշկական համալսարանում կայացած 3-րդ համաշխարհային կոնգրեսի գլխավոր հովանավորությունը: Միջոցառման հովանավորությունից զատ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ԵԲՀ-ը կոնգրեսի շրջանակներում ներկայացրեցին Mobile-Health Solution նորարական լուծումը, որի հիմքում Ericsson ընկերության M-Health անլար տեխնոլոգիան է: Վերջինիս նպատակն է ստեղծել նոր կատարելագործված միջոցներ բնակչության համար առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար:

M-Health տեխնոլոգիան առավել հաճախ կիրառվում է բջջային հաղորդակցման սարքերի հետ` զգալիորեն նպաստելով որակյալ առողջապահական ծառայությունների ապահովմանը: Առաջին անգամ Հայաստանում նման հնարավորությունները հասանելի են դառնում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շնորհիվ:

Այս լուծումը թույլ է տալիս բժշկին հեռավորության վրա հսկողություն սահմանել հիվանդի առողջության հանդեպ: Հիվանդը հնարավորություն է ստանում բժշկական հետազոտություն անցնել տնային պայմաններում և ցանկացած պահի բժշկին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով ուղարկել իր առողջական վիճակի մասին տեղեկությունները` բուժաշխատողի կողմից շարժական հատուկ սարքավորումների միջոցով դրանք վերլուծելու համար:

Այս լուծումն ապահովում է հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկանալու հարմարավետ և արագ տարբերակ: ԵԲՀ հետ համագործակցության շրջանակներում սարքավորումը փորձնական շահագործման մեջ կդրվի սեպտեմբերին:

Զարգացած երկրներում այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է` թույլ տալով ապահովել առողջապահական ծառայությունների և տեղեկատվության առավել հասանելիություն, ինչպես նաև կատարելագործել հիվանդությունների ախտորոշման և վերահսկման հնարավորությունները համապատասխան ծառայություն մատուցողների համար: M-Health տեխնոլոգիան ունի դեռևս չիրականացված զգալի ներուժ` առողջապահության ոլորտում գլոբալ մարտահրավերներին դիմակայելու առումով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար, ինչպես միշտ առաջնորդում է հասարակության բարօրությանը նպաստող նորարարական լուծումների բնագավառում:  Այսօր մենք ներկայացնում ենք կենսական մեծ նշանակություն ունեցող ոլոտրներից մեկում` առողջապահության մեջ հաջորդ նորարարությունը: Մենք տրամադրում ենք հանրապետությունում ամենամեծ ծածկույթն ունեցող շարժական ցանցը և տեխնիկական միջոցները մեր այն հայրենակիցներին, ում համար բժշկի շարունակական հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է: Մյուս կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարական լուծումներ է կիրառում առողջապահության ոլորտում գործնական աշխատանքում ներգրավված մարդկանց առօրյան դյուրին դարձնելու համար` նրանց տրամադրելով ժամանակակից բարձրորակ և արդյունավետ միջոցներ»,- այս կապակցությամբ հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մարդկությանը սպառնացող հիվանդությունների դեմ պայքարը և գալիք սերունդների առողջության մասին հոգալը ՎիվաՍել-ՄՏՍ-ի որպես կորպորատիվ քաղաքացու ուշադրության կենտրոնում են: Նման նախագծերից է նաև այս ծրագիրը: Սա Հայաստանի մրցակցային առավելությունն առողջապահության ոլորտում ամրապնդելու գործում կարևոր քայլ է ամբողջ տարածաշրջանի մասշտաբով:

Կոնգրեսի ընթացքում հայաստանցի և արտասահմանցի մասնագետներն անդրադարձան առողջապահական ոլորտի մի շարք խնդիրների: Կազմակերպվեցին նեղ մասնագիտական քննարկումներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի  M-Health համակարգը ներառում է հետևյալ սարքերն ու սարքավորումները. սպիրոմետր, արյան ճնշման չափման գործիք, պուլսօքսիմետր, ինչպես նաև տարբեր սենսորների միջոցով տվյալներ հավաքագրման համար նախատեսված հատուկ սարքավորումը (գործում է Bluetooth համակարգով), որի օգնությամբ տվյալները ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով փոխանցվում են բուժաշծատողին: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի գլխավոր հովանավորությունը` դրա իրականացման համար տրամադրելով 10 մլն դրամ:

Share