Բաժին. Բիզնես

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է HSBC ԲԱՆԿԻ «ԱՌԵՎՏՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Չինաստանի Շանհայ քաղաքում երեկ` հունիսի 27-ին, մեկնարկել է «Առևտրի փոխանակում» համաժողովը:  Էյչ-Էս-Բի-Սի Խումբը Չինաստան է հրավիրել եվրոպական ավելի քան 30 առաջատար ընկերությունների. Եվրոպայի և Չինաստանի բիզնեսների ներկայացուցիչները հավաքվել են ուսումնասիրելու արդեն իսկ գոյություն ունեցող առևտրի հսկայական ներուժը Չինաստանում, ինչպես նաեւ կքննարկեն, թե ինչպես կարող են Եվրոպական ընկերություները վերանայել իրենց բիզնես ծրագրերը` գլոբալ համատեքստում:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան
ի հաճախորդ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» («Իդեալ համակարգ»-ի շինանյութի խանութ-սրահների ցանց) ընկերության նախագահ Նորայր Խաչատրյանը ներկայացնում է Հայաստանը Շանհայում` «Առևտրի փոխանակում» համաժողովում:  «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ը ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Չինաստանի հետ առևտուրը ընդլայնելու ներուժ ունեցող ընկերություն:   

Քառօրյա այս նախաձեռնության ընթացքում Չինաստանի հետ լուրջ առևտրային կապեր ստեղծել ցանկացող կամ արդեն իսկ առևտուր անող և ընդլայնվելու ուղիներ փնտրող ընկերությունների համար կազմակերպվելու է տեղեկատվության փոխանակում, խորհրդատվություն և ուղղորդող պրեզենտացիաներ լավագույն բիզնես փորձագետների եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետների կողմից:

««Առևտրի փոխանակում»-ը  համախմբելու է լավագույն բիզնես մտածելակերպ ունեցող գործարարներին և ձեռնարկատերերին` օգնելու եվրոպական ընկերություններին հասկանալ, թե ինչպես է փոխվում աշխարհը և որքանով է դա շահեկան: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ստեղծել է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդների համար` խթանելով Հայաստանի ընկերություններին անցում կատարել դեպի ավելի գլոբալ աշխարհայացք և դուրս գալ իրենց տեղական շուկայի սահմաններից», – այս կապակցությամբ նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Էյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստանի բիզնես հաճախորդների շրջանում 2010 թվականանին անցկացված հարցումը վկայում է, որ ընկերությունների 51 տոկոսի համար հիմնական առևտրային գործընկերը հենց Չինաստանն է:
 
Պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին  տարիներին հայ-չինական   առևտրատնտեսական   հարաբերությունները էականորեն բարելավվել են։   Միայն 2010  թվականին երկու երկրների  միջեւապրանքաշրջանառությունը  կազմել է  շուրջ  կես միլիարդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է  44.4 տոկոս։   Ընդհանուր առմամբ, անցած երեք  տարիների  ընթացքում  երկու երկրների  միջեւ  առևտրային շրջանառությունը կրկնապատկվել է։

Share