Բաժին. Բիզնես

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ` «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ: ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE), նպատակ ունենալով աջակցել Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, կազմակերպում է «Էլեկտրոնային առևտուր: Նոր հնարավորություններ Հայկական շուկայում» թեմայով սեմինար-կլոր սեղան: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 20-ին «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում, ժամը 10:00-ին (0001, Երեւան, Սայաթ-Նովայի պող. 19):

Ինչպես  «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԻՏՁՄ-ից` սեմինարի ընթացքում կներկայացվեն Էլեկտրոնային առևտրի առկա ենթակառուցվածքները, տեխնիկական և իրավական խնդիրները: Որպես միջոցառման ամփոփում` կգումարվի կլոր սեղան, որի շրջանակներում ընկերությունները կարող են առաջադրել խնդիրներ, որոնք հետագայում կքննարկվեն էլեկտրոնային առևտրի զարգացման միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

Միջոցառմանն իրենց մասնակցության մասին արդեն իսկ հայտնել են հետևյալ կազմակերպությունները` «Բուկինիստ»  ՍՊԸ, «Ռ և Վ Կոմֆորտ» ընկերություն, «Իդրամ», «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ, «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ, «Հախվերդյան շինմոնտաժ» ԲԲԸ, «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ,  «Հենրի Ռադիո»  ՍՊԸ, «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ, «Պաշտոնական Տեղեկագիր» ՓԲԸ,  «Վի-Էլ-Վի Սենթեր» կենցաղային էլեկրոնիկայի խանութ, «Դիլնետ» Զբոսաշրջության և Բիզնեսի Կենտրոն, «Ֆայն»  ՍՊԸ, «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ, «Ապագա Թեքնոլոջիս», «Բիո-քիմ» ՍՊԸ, «Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտս» ՓԲԸ, «Ի-ՎՈՐԿՍ» Վեբ Դիզայն Ստուդիա, «ԱԴԱՄԱՆԴ» Երևանի Ապրանքահումքային Բորսա, «ԲԻ-ԷՍ-ՍԻ» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ, «ԷԿԵՆԳ» Էլեկտրոնային Կառավարման Ենթակառուցվածքների Ներդրման Գրասենյակ, «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամ, «Զիգզագ»:

Սեմինար-կլոր սեղանի գործընկերներ են ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեն և «Օվերոլ Սոլուշընզ» ընկերությունը:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

ԻՏՁՄ անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է:  2011թ.  մարտի 11-ի դրությամբ նրանց թիվը հասել է 56-ի: Միության անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:

Share