Բաժին. Բիզնես

«MOBILE CENTRE» ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՊՐՈՄՈ-ԿԵՏ

Յունիբանկը պրոմո-կետ  է բացել Երևանի Թումանյան 27 հասցեում գտնվող «Mobile Centre» խանութ – սրահում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի մամուլի ծառայությունից` պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող  սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման և ներկայացման գործում:  

«Mobile Centre» խանութ – սրահում ներկայացված բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ձեռքբերման համար Յունիբանկը տրամադրում է U-Best Offer վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան:  Կանխավճար Բանկը չի պահանջում, այն կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար:

Հիշեցնենք, որ Յունիբանկի պրոմո-կետերը գործում են նաև  «Նիքս»,  «Ֆայն» և «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում և  «Ավիատրանս» ավիագործակալությունում: Մոտ օրերս հաճախորդների սպասարկումը կսկսի նաև M&S կահույքի սրահում բացված պրոմո-կետը:

Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` պրոմո-կետերի քանակի ավելացումը ավելի մեծ թվով հաճախորդների հնարավորություն է ընձեռում տեղեկանալու և օգտվելու Յունիբանկի սպառողական վարկավորման ծրագրերից հենց վաճառքի կետերում, ինչն առավել հարմարավետ է հաճախորդի համար` գնված ապրանքը ձեռք է բերվում միանգամից: Հաշվին անկանխիկ փոխանցման կամ բանկային քարտի միջոցով Յունիբանկը մատչելի պայմաններով գումար է տրամադրում սպառողական ցանկացած նպատակի համար` համակարգչային և կենցաղային տեխնիկա, կահույք, ջեռուցման համակարգեր գնելու,  ինչպես նաև բժշկական, ապահովագրական կամ տուրիստական ծառայությունների ծախսերը վճարելու  նպատակով:

2011թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը սպառողական վարկավորման ծավալներով  Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է:  30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճել է ավելի քան 7 անգամ:

Share