Բաժին. Բիզնես

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ORANGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԻՐԵԼԻՆԵՐԻ ՀԵՏ ԸՆԴՄԻՇՏ ԽՈՍԵԼ ԱՆՎՃԱՐ

Orange-ը շնորհավորում է բոլոր երիտասարդներին սիրո և երիտասարդության գալիք տոների առթիվ և ներկայացնում բազմաթիվ հատուկ առաջարկներ` սիրելիների հետ ավելի հաճախ ու ավելի երկար զրուցելու, ինչպես նաև միմյանց հաճելի պահեր պարգևելու համար:

Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների ինչպես նոր, այնպես էլ ներկա բաժանորդները կարող են մինչև փետրվարի 19-ը ընտրել մեկ Orange համար և ընդմիշտ ամեն ամիս ստանալ 500 անվճար րոպե` նրա հետ խոսելու համար: Պարզապես անհրաժեշտ է սիրելիի համարը SMS-հաղորդագրությամբ ուղարկել 2010 կարճ համարին: Սիրելի համարն ակտիվ պահելու համար այս առաջարկից օգտվող բաժանորդները պետք է ամեն ամիս հաշիվը լիցքավորեն առնվազն 1000 դրամով: Այն բաժանորդները, ովքեր արդեն ունեն սիրելի համար, ցանկության դեպքում կարող են փոխել այն` նոր համարն ուղարկելո 2010 կարճ համարին:

«Փետրվար ամիսը սիրո ու սիրահարների ամիսն է: Ինչպես Սուրբ Սարգսի, այնպես էլ Սուրբ Վալենտինի տոները սիրված են մեր հատկապես երիտասարդ բաժանորդների կողմից, ու մենք առանձնահատուկ ուրախությամբ ենք պատրաստել այս առաջարկը նրանց համար: Բացի անվճար զանգերից` մինչև փետրվարի 19-ը Orange Խոսենք և Ամեն ամիս ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են անսահմանափակ թվով անվճար MMS-ներ ուղարկել Orange-ի բոլոր բաժանորդներին` կիսվելով լավագույն պահերով ու զգացմունքներով, ինչպես նաև Orange Աշխարհ WAP պորտալից բեռնել հատուկ թեմատիկ բովանդակություն` նկարներ, անիմացիաներ, զանգեր, java հավելվածներ և այլն», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Իմ Orange մենյուն նույնպես հագեցվել է տոնական բովանդակությամբ` զանգեր, նկարներ և այլն, և հասանելի է Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին:

Տոնական տրամադրությունը վերաբերում է նաև Orange Ինտերնետին: Մինչև փետրվարի 19-ը մեկ տարով բաժանորդագրվելով Orange Ինտերնետին ` բաժանորդներն առաջին ամսվա իրենց ինտերնետը կվայելեն անվճար և ինչպես միշտ` Ինտերնետ Հիմա մոդեմը ձեռք կբերեն ընդամենը մեկ դրամով:


Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:


Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:
Share