Բաժին. Բիզնես

ORANGE-Ի ԲԱԺԱՆՈՐԴԸ ԿՄԵԿՆԻ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Այսօր Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Կաննի կինոփառատոնի մասնակցության 2 հոգու պատվավոր հյուրի ուղեգիր հանձնեց Orange-ի «Խոսենք» ձայնային ծառայության բաժանորդներից մեկին` Երևանի բնակիչ, քսանամյա Մանե Մելիքսեթյանին: Կաննի փառատոնի այս ուղեգիրն Orange-ը նախատեսել էր Orange Կինո ծառայությունից օգտվողների համար, ովքեր կինո կգնային ապրիլի 26-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում և իրենց տոմսի հատուկ հատվածը կգցեին «Կաննի» համար նախատեսված արկղերում: Մայիսի 10-ին Երևանում և Գյումրիում տեղադրված արկղերը պաշտոնապես բացվեցին, և պատահականության սկզբունքով ընտրվեց մեկ տոմս:  

«Շնորհավորում ենք Մանեին այս հաջողության համար: Արկղից մենք դուրս բերեցինք 553 տոմս, և այս անգամ բախտը ժպտաց Մանեին, որը չնայած արդեն առիթ ունեցել էր օգտվելու Orange Կինո ծառայությունից, սակայն այս հատուկ ժամանակահատվածում միայն մեկ անգամ էր գնացել կինո դիտելու: Սա իսկապես կոչվում է «բախտը բերել»: Վստահ եմ, որ այս ճամփորդությունն անմոռանալի է լինելու նրա համար: Սիրով հանձնում եմ նրան այս նվերը և ցանկանում, որ ապագայում նույնպես նրան սպասեն մեծ ու փոքր անակնկալ հաջողություններ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Արդեն ավելի քան 10 տարի ի վեր Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկերներից է, և այս ավանդական գործընկերության շնորհիվ Orange Արմենիան արդեն երկրորդ անգամ հնարավորություն ունեցավ իր բաժանորդներից մեկի համար անմոռանալի դարձնել Կաննի միջազգային կինոփառատոնը:

Share