Բաժին. Բիզնես

ORANGE. 1000 ԱՆՎՃԱՐ ՐՈՊԵ` 1-ԻՆ ԱՆԳԱՄ ԼԻՑՔԱՎՈՐԵԼԻՍ

Այսօր Orange-ը ներկայացրեց հատուկ առաջարկ Orange Խոսենք ծառայության այն բաժանորդների համար, ովքեր ակտիվացրել են համարը մինչև ապրիլի 1-ը և դեռ չեն հասցրել լիցքավորել այն: Մինչև ապրիլի 30-ը առաջին անգամ լիցքավորելով հաշիվը 500 և ավելի դրամով` վերջիններս կստանան 1000 անվճար րոպե 31 օրվա ընթացքում Orange ցանցի ներսում խոսելու համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեցին  «Օրանժ-Արմենիա» ընկերությունից` ստացած անվճար րոպեները հնարավոր չի լինի օգտագործել տեսազանգ կատարելու համար, ինչպես նաև ռոմինգում գտնվելիս:

Նշենք նաև, որ այս շաբաթ կրկին Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բաժանորդները, լիցքավորելով հաշիվը, հնարավորություն ունեն ստանալու նվեր` 100 հեռախոսներից մեկը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

Share