Բաժին. Բիզնես

ORANGE ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Orange-ը հիմնում է Orange Նորարարության մրցանակ հայ ուսանողների համար: Այդ մասին այսօր հայտարարել են Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ, Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Orange Նորարարության մրցանակին կարող է արժանանալ Երևանի Պետական Համալսարանի կամ Երևանի Ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մեկը, ով հաղթող կճանաչվի նորարարական նախագծերի մրցույթում: Հաղթողը հնարավորություն կստանա մինչև վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում և աշխատել նորարարական նախագծերի վրա:  ՈւսանողներN իրենց հայտերն ու նախագծերը կներկայացնեն Orange Արմենիայի գրասենյակ: Նախագիծը հաստատվել է երեք տարվա համար` հետագայում երկարացման հնարավորությամբ: Առաջին մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ:

Հայաստանյան այցի շրջանակներում Իվ Տիրոդը հանդիպել է Հայաստանի այն երկու մեծ կրթական հաստատությունների` ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի ռեկտորներին, որոնք պատրաստում են հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ, և ներկայացրել է նրանց Տեխնոկենտրոնի գործունեությունը և Orange Labs-երում հայ  ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները:

«Հայաստանը առանձնահատուկ երկիր է Ֆրանս Տելեկոմ Խմբի համար: Շատ կարճ ժամանակահատվածում Orange Արմենիան շշմեցուցիչ աշխատանք է կատարել նորարարության ոլորտում և կարողացել է գործարկել բազմաթիվ նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնք նույնիսկ շատ եվրոպական զարգացած շուկաներում դեռևս գոյություն չունեն:  Ես զարմացած եմ տեսնել, թե հայերը որքան են կարևորում և որոնում նորարարություններ և նոր տեխնոլոգիաներ: Սա նաև մի երկիր է, որն ունի նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, և մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք այդ գաղափարներին իրականություն դառնալ », ասաց Իվ Տիրոդը:

«Orange Արմենիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում, ինչը թույլ է տալիս մեզ ունենալ համաշխարհային ամենավերջին նորարարությունները:  Մենք շատ ուրախ ենք Տեխնոկենտրոնի հետ այս սերտ համագործակցության և ցուցաբերած մշտական աջակցության համար: Մեր այնպիսի նորարարական ապրանքներ և ծառայություններ, ինչպես HD ձայնը, Ֆլայբոքսը, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետը և այլն այստեղ գործարկվել են Տեխնոկենտրոնի հետ սերտ համագործակցությամբ: Մենք նաև ուրախ ենք լինել միջնորդ հայ տաղանդավոր ուսանողների համար, որպեսզի նրանք իրենց հմտությունները խորացնեն Տեխնոկենտրոնում », ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

 

Նշենք նաև, որ մինչև 2011 թվականի առաջին կիսամյակի ավարտը Օրանժ Արմենիայի նախաձեռնությամբ Հայաստանում կգործարկվի առաջին հայերեն լեզվով ծրագրային հավելվածների խանութը (App Shop):

Orange Labs-երը Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ, շուկայագետներ, դիզայներներ`4 մայրցամաքների 18 երկրներում: Տարեկան 350 պատենտ ունեցող պորտֆոլիոյով նրանք նպաստում են նորարական և հեշտ օգտագործվող ինտեգրված ծառայությունների նոր սերնդի զարգացմանը: Տեխնոկենտրոնը, օգտվելով Orange Labs-երում ստեղծված գաղափարներից և տեխնոլոգիաներից, մշակում և առաջարկում է ճիշտ ապրանքներն ու ծառայություները ճիշտ պահին, Oraneg-ի գործունեության տիրույթում որքան հնարավոր է շատ երկրների համար: Տեխնոկենտրոնի` 22 ազգության 450 աշխատակիցներն աշխատում են Փարիզում, Լոնդոնում և Ամմանում:

Տեխնոկենտրոնի ամենատպավորիչ նմուշների ընտրանին կցուցադրվի Երևանում Orange Expo ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցկացվի Orange-ի գլխավոր խանութում հոկտեմբերի 15-ից 17-ը և բաց կլինի լայն հանրության համար:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 93% տոկոսը:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը վերջերս ներկայացրեց նաև BlackBerry լուծումը Հայաստանում:

 

Share