Բաժին. Բիզնես

ՆՈՐ SONY ERICSSON ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ` ORANGE-ՈՒՄ

Այսօր Orange-ն իր հաճախորդներին ներկայացրեց երկու նոր Sony Ericsson մոդելներ: Սրանով Orange Արմենիան և Sony Ericsson­ն ավելի բարձր մակարդակի են հասցնում երկու ընկերությունների միջև համագործակցությունը, որի շնորհիվ Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի առաջնակարգ հեռախոսներ բացառիկ գներով:

Առաջին մոդելը Sony Ericsson Xperia X10 mini-ն է, որն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոն է, 5ՄՊ ֆոտոխցիկով, ներկառուցված GPS համակարգով և թվային կողմնացույցով, ինչպես նաև, ի հավելումն ավանդական նամակագրական ծառայություններին, համալրված է push mail համակարգ: Sony Ericsson Xperia X10 mini-ն կարելի է գնել Orange-ի խանութներում չափազանց մրցակցային 120,000 դրամով:

Երկրորդ սմարթֆոնը Sony Ericsson Vivaz-ն է, որն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով: Սա մուլտիմեդիա ուղղվածությամբ կոմունիկատոր է և ունի Google maps, Facebook և Twitter ծրագրային հավելվածներ, ինտեգրված YouTube և TV-out-ի հնարավորություն: Սմարթֆոնը համալրված է push-mail համակարգով և ունի 8ՄՊ ֆոտոխցիկ: Orange-ն առաջարկում է բացառիկ գին այս սմարթֆոնի համար` ընդամենը 149,000 դրամ:


Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Ար մենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:
Share