Բաժին. Բիզնես

ORANGE. ANDROID MARKET-Ը ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Orange Care-ը տեղեկացնում է իր սմարթֆոնների և պլանշետների բաժանորդներին, որ Android Market-ն արդեն ամբողջությամբ հասանելի է Հայաստանում և այժմ հայաստանցի օգտագործողները նույնպես կարող են օգտվել վճարովի հավելվածներից:  Android Market-ից հավելվածներ կարելի է գնել VISA, MasterCard վճարման համակարգերի միջոցով:

Հիշեցնենք, որ Orange-ն իր խանութներում ներկայացնում է Android օպերացիոն համակարգով աշխատող տարբեր սմարթֆոններ, այդ թվում` HTC, Samsung, Sony Ericsson, ինչպես նաև Samsung Galaxy Tab:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

Share