Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ՆՈՐ ՏԱՐԻՆ ՍԿՍՈՒՄ Է ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ

Orange­ն այսօր մեկնարկեց նոր յուրահատուկ առաջարկ իր կանխավճարային բաժանորդների համար: Ամեն անգամ լիցքավորելովհաշիվը 500 և ավելի դրամով` “Խոսենք” ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան 31 օրվա ընթացքում զանգահարել Orange-ի բոլոր բաժանորդներին 1 դրամ/րոպե, իսկ տեղական այլ ցանցեր` ընդամենը 30  դրամ/րոպե սակագնով:

«2011թ. մենք մեկնարկեցինք կես միլիոն բաժանորդներով: Նրանց վստահությունն ու ակնկալիքներն արդարացնելը մեզ համարչափազանզ կարևոր է: Այսօրվա առաջարկով մենք ցանկանում ենք, որ մեր 500 000 բաժանորդներն էլ ավելի մեծ խանդավառությամբ օգտվեն մեր ծառայություններց և ամեն լիցքավորման հետ սպասեն անակնկալի»,- ասաց Orange-ի գլխավորտնօրեն Բրունո Դյութուան:

«Ի հավելումն այս նոր աննախադեպ սակագների` մեր բաժանորդները, հաշիվը լիցքավորելով 500 և ավելի դրամով, ձեռք կբերենհնարավորություն ստանալ Nokia, Samsung կամ Alcatel մոդելների 100 հեռախոսներից մեկը: Իսկ նվերներ կստանան շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր 1000-րդ լիցքավորումը կատարած բաժանորդները: Այսինքն` նույնիսկ եթե բաժանորդն այս շաբաթ չի դարձել 1000-րդ լիցքավորողը, նա հաջորդող շաբաթների ընթացքում ունի նույն հնարավորությունը` դառնալու շաբաթվա հաջողակներից մեկը»,- ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ամեն երկուշաբթի Orange-ի աշխատակիցները կզանգահարեն հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերը կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենցմարզային Orange խանութից:

Orange-ը և այս նյութում հիշատակված Orange-ի ցանկացած ապրանքի կամ ծառայության անվանում Orange Brand Services Limited-ի ապրանքային նշանն է:

Share