Բաժին. Բիզնես

ԱՅԺՄ ԿԱՐԵԼԻ Է ՉԱՓԵԼ ԻՆՏԵՆԵՏԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆ` ԱՆՄԻՋԱՊԵՍ ORANGE-Ի ԿԱՅՔՈՒՄ

Orange-ը գործարկեց «արագության ստուգում» կայքը http://speedtest.orangearmenia.am/ հասցեով, որը թույլ կտա բոլոր այցելուներին չափել իրենց ինտերնետ կապի արագությունը անմիջապես Orange-ի վեբ-կայքում: «Հարցը, որն ամենաշատն է հետաքրքրում ինտերնետի մեր բաժանորդներին, ինտերնետի արագությունն է: Ցանկանալով ընդառաջ գնալ նրանց ցանկություններին` մենք, ի հավելումն մոդեմներում ներառված արագության չամփան համակարգին, այժմ տալիս ենք հնարավորություն անկողմնակալ ու թափանցիկ կերպով չափել ինտերնետի արագությունը նաև մեր վեբ-կայքից: Այս պարագայում նրանք տեսնում են իրենց համակարգչի և Orange-ի սերվերի միջև կապի արագությունը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Այսօրվանից Orange ցանցում ինտերնետի միացման արագությունը կարելի է չափել նաև www.speedtest.net աղբյուրի միջոցով` նշելով Երևանը որպես արագության չափման վերջնական կետ, իսկ Orange-ը` որպես սերվեր:

Ծառայությունը գործարկվել է տվյալների փոխանցման արագությունը չափելու բնագավառում աշխարհում ամենաընդունված Ookla (www.ookla.com) ռեսուրսի տեխնոլոգիաների հիման վրա:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Ար մենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:
Share