Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՅՍՕՐ ԲԱՑՎԵՑԻՆ ORANGE-Ի ԵՎՍ 13 ԽԱՆՈՒԹՆԵՐ

Այսօր միաժամանակ բացվեցին Orange-ի 13 նոր խանութներ Հայաստանի տարբեր քաղաքներում`Ախուրյանում, Ամասիայում, Ջերմուկում, Աշոցքում, Մյասնիկյանում, Բերդում, Մեղրիում, Տաշիրում և այլ բնակավայրերում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից`այժմ Orange-ն իր հաճախորդներին ընդունում է թվով 71 խանութներում, որտեղ ընկերության վաճառքի խորհրդատուները հաճախորդներին դիմավորում են նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես աշխարհում ամենուր, որտեղ գործում է Orange-ը: Orange-ը ծածկույթի ընդլայմանը զուգահեռ` շարունակում է ընդլայնել վաճառքի ցանցը, որի նպատակն է մոտ լինել հաճախորդներին և հնարավորինս հեշտացնել նրանց սպասարկումը:

“Orange-ը` լինելով հոգատար օպերատոր, իր առջև կարևոր խնդիր է դրել ֆիզիկապես մոտ լինել իր բաժանորդներին, այդ պատճառով էլ հետևողականորեն ընդլայնում է վաճառքի ցանցը Հայաստանի մարզերում` ներառելով մոտ ու հեռու բնակավայրեր: Մենք ցանկանում ենք, որ նույնիսկ հեռավոր բնակավայրերի բնակիչները մեր խանութներ այցելելիս զգան նույն հոգատարությունը, ինչ Երևանում և Եվրոպայի այլ մայրաքաղաքներում”, – նշել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում` մինչև տարեվերջ խանութների քանակըհասցնելով 80-ի:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։

 

 

Share