Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԻՋԵՑՆՈՒՄ Է ՑԱՆՑԻՑ ԴՈՒՐՍ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Այսօր Orange-ը հայտարարեց Խոսենք կանխավճարային ծառայության սակագնային պլաններում մի շարք փոփոխությունների մասին: Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բաժանորդներն այսուհետ Հայաստանի և Արցախի այլ օպերատորների բաժանորդներին կզանգահարեն ավելի ցածր սակագներով: «Իմ ընկերները», «Իմ ժամանակը», և «Իմ համարները» և «Իմ երկիրը» սակագնային պլաններում այսուհետ ցանցից դուրս զանգերի և տեսազանգերի` ներառյալ Արցախի համարներին կատարված զանգերի մեկ րոպեի արժեքը նախկին 40 դրամի փոխարեն կլինի 35 դրամ:

«Ստարտ» սակագնային պլանը վերանվանվել է «Իմ երկիրը», և վերջինիս բաժանորդները, ինչպես նախկինում, Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս գտնվելիս կարող են Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով:

Փոփոխություններ են կատարվել նաև «Իմ համարները» սակագնային պլանում: Այսուհետ այս սակագնային պլանի բաժանորդները կարող են ընտրել 5 սիրելի հեռախոսահամար. 4-ը կարող են լինել Orange հեռախոսահամարներ, որոնց կարելի է զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով, իսկ մեկը կարող է լինել Հայաստանի կամ Արցախի ցանկացած այլ օպերատորի շարժական կամ ֆիքսված ցանցի հեռախոսահամար, որին կատարված զանգերը կարժենան 25 դրամ/րոպե:

«Մեր սակագնային պլանների նպատակն է ունենալ անհատականացված առաջարկներ և այս բոլոր փոփոխությունները մեկ նպատակ ունեն. ավելի հարմարեցնել մեր սակագնային պլաններն առանձին բաժանորդների պահանջներին», – նշել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:


Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:
Share