Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում արդեն վեցերորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ երաժշտության տոնին միանում է Orange-ը` որպես գլխավոր հովանավոր:

«Լինելով երաժշտական բրենդ և ցանկանալով նոր երաժշտական տրամադրություն նվիրել երևանցիներին` Orange-ը սիրով աջակցում է այս տոնին, որի փիլիսոփայությունն է երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել փողոց, և սկսնակ երաժիշտներին ու կատարողներին նույնպես հնարավորություն տալ հանդես գալ հանրության առջև», – այս կապակցության նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Արդեն ավանդական դարձող Երաժշտության տոնն առիթ հանդիսացավ Orange-ի համար մեկնարկելու “Orange Music”-ը, որն այսուհետ ծառայելու է որպես միասնական հարթակ և միավորելու է Orange-ի բոլոր երաժշտական նախագծերը:  Սա նշանակում է, որ այսուհետ որևէ տեղ տեսնելով Orange Music նշանը` կարելի է վստահ լինել, որ Orange-ը հերթական անակնկալն է պատրաստել երաժշտասերների համար:

Երաժշտության տոնի գործընկերներից են նաև Երևանի քաղաքապետարանը և Գաֆեսճյան Արվեստի կենտրոնը:

Share