Բաժին. Բիզնես

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԲԱՑ ԽԱՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Ավարտվեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիաե ընկերության նախաձեռնած «ԲԱՑ ԽԱՂե համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն անցկացվում էր առաջին անգամ:  Առաջնության 4 փուլերի արդյունքում ժյուրին գնահատեց մասնակից խաղերն ըստ 7 անվանակարգերի` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ, իսկ մրցանակաբաշխության օրը Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում ամբողջ օրն անցկացված ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքներով նաև ընտրվեց ամենաշատ ժողովրդականություն վայելող խաղը: Ցուցադրվեցին ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ:

«Լավագույն խաղե անվանակարգում, որն առաջնության գլխավոր մրցանակն էր, հաղթող ճանաչվեց Green Circle թիմի մշակած «Անիե խաղը, որը եռաչափ խաղ է (3D shooter): Խաղի գործողությունները տեղի են ունենում Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկում` Անիում:

Լավագույն դիզայնի համար պարգևատրվեց Ռուզաննա Ասրյանը «Սասունցի Դավիթե խաղի ինչպես կերպարների, այնպես էլ միջավայրի ձևավորման և դիզայնի համար:

«Լավագույն շարժական հավելված-խաղե անվանակարգում հաղթող ճանաչվեց Vaspurik թիմը: Խաղը, որի հերոսը նույնպես կոչվում է Vaspurik, հիշեցնում է հանրահայտ Mario խաղը, սակայն մշակված է Android օպերացիոն համակարգի համար:

«Լավագույն սցենարե անվանակարգը կիսեցին Վիկտորյա Հարությունյանի մշակած “Viking” խաղը, LeMaLuSp թիմի “LeMaLuSp” խաղը  և Event Horizon թիմի մշակած “Thief- The Apprentice” խաղը:

«Լավագույն նորարարությունե, «Լավագույն անիմացիաե և «Լավագույն կերպարե անվանակարգերում ժյուրին որոշում կայացրեց այս տարի մրցանակներ չհանձնել: Սակայն, նկատի ունենալով, որ մասնակիցներից BOYAJYAN BROTHERS թիմը և Վանիկ Մկրտչյանը առաջնության սկզբից ցույց են տվել մեծ խանդավառություն և ակնհայտորեն բարելավել են ինչպես իրենց գիտելիքները, այնպես էլ խաղի նախագծման  ու զարգացման հմտությունները, ժյուրին որոշեց հատուկ խրախուսական մրցանակներ հանձնել նրանց արձանագրած առաջընթացի համար:

Ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայները հավաքեց LeMaLuSk դպրոցականների թիմը Երևանի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցից:

«Այսօր մենք և ցուցահանդեսի բոլոր այցելուները բացահայտեցինք մի շատ կարևոր բան. Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, կա մեծ ներուժ ու ստեղծագործական միտք, իսկ նրանց բոլորին պետք է պարզապես խրախուսել: Մենք հրաշալի կատարումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ են և կարող են շուկա մտնել: Կարծում եմ` լավն է եզրափակիչ փուլ անցած միակ շարժական հավելված-խաղը: Ողջունում ենք բոլոր մասնակիցներին, քանի որ բոլոր այցելուներն էլ մեծ բավականություն ստացանե, – նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Եթե անկեղծ լինեմ, այս գաղափարը հղանալիս չէինք սպասում, որ այսպիսի արդյունքներ կունենանք: Ինչպես մասնակիցների քանակը, այնպես էլ ներկայացված նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Այն զարգացումը, որ մենք նկատեցինք մասնակիցներից շատերի մոտ, պարզապես ապշեցուցիչ է, իսկ մրցույթին մասնակցում են նույնիսկ դպրոցականներ: Շնորհավորում եմ մասնակիցներին, որոնց, հուսով եմ, դեռ կրկին կհանդիպենք հաջորդ տարի` առաջնության ժամանակ, արդեն ավելի նոր ու հետաքրքիր գաղափարներովե, – ընդգծեց ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 1.340,000 դրամ, որը բաշխվեց հետևյալ կերպ. «Լավագույն խաղե` 400,000 դրամ, «Լավագույն դիզայնե` 150,000 դրամ, «Լավագույն շարժական հավելված-խաղե` 150,000 դրամ, «Լավագույն սցենարե` 150-ական դրամ, այցելուների համակրանք` 100,000 դրամ և  ժյուրիի խրախուսական մրցանակներ` 45-ական դրամ:

Մրցույթի ժյուրին կազմված էր ոլորտի փորձագետներից, որոնց թվում էին ներկայացուցիչներ P-Art ընկերությունից, Sourcio ընկերությունից, Teoken ընկերությունից, Tx Systems ընկերությունից, Triada ընկերությունից, Robert Saakyants Production ընկերությունից, Microsoft ընկերությունից, Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիայից (ԱԿՆԱՐԿ), National Professional Cybersport League-ից (NPCL), ինչպես նաև ներկայացուցիչներ ԻՏՁՄ-ից և Orange-ից:

Share