Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ՆՈՐ ԽՈՍՔ ՀՀ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումներն այսօր արդեն իսկ նկատելի են. այս ոլորտում առկա սուր մրցակցությունը որոշիչ և խթանող նշանակություն է ունենում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և նոր ծառայությունների ներկայացման տեսանկյունից: ՀՀ «բջջային երրորդության» ձգտումները` ունենալ շուկայում կայուն մասնաբաժին, նոր ազդակ են հաղորդում շուկայի մասնակից-ընկերություններին: Միևնույն ժամանակ, սակայն, Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի կորպորատիվ սեգմենտում զգալի է որոշակի պասիվություն: Երբ ուսումնասիրում ենք ՀՀ բջջային կապի օպերատորների կողմից բիզնես ոլորտին առաջարկվող ծառայությունների տեսականին, պարզ է դառնում, որ այս տեսանկյունից մեր երկիրը դեռևս բավականին զիջում է Արևմուտքի երկրներին: Այս հարցում համակարծիք են նաև ոլորտի ներկայացուցիչները:
Այսպես, «Բիզնես 24»-ը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի կորպորատիվ սեգմենտի զարգացվածության և այսօր Հայաստանում բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկվող ծառայությունների գրավչության հարցերի շուրջ զրուցել է «Orange Արմենիա» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի հետ: Վերջինիս դիտարկմամբ` Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի կորպորատիվ սեգմենտում բաց ու թերի կողմերը զգալի են, և դեռևս շատ անելիքներ կան: Արամ Մկրտչյանի խոսքերով` ժամանակակից պայմաններում Արևմուտքի երկրներում գոյություն ունի հստակ մոտեցում աշխատանքային և անձնական հեռախոսահամարների տարանջատման տեսանկյունից, և ընկերություններն էլ շատ հաճախ ամբողջությամբ կամ մասամբ ծածկում են իրենց աշխատակիցների «հեռախոսային» գործնական ծախսերը: Ցավալի է, բայց փաստ. նման մոտեցումը Հայաստանում տարածված չէ, և անգամ եթե հայաստանյան ընկերությունները «փորձում են» վճարել իրենց աշխատակիցների գործնական «բջջային» ծախսերը, ապա նման վերաբերմունքի հիմնականում արժանանում է ընկերությունների ղեկավար աձնակազմը: Այս դեպքում մյուս աշխատակիցներին մնում է միայն գործնական բնույթի հեռախոսային ծախսերը կատարել սեփական գրպանից: 
Ինչպես զրույցի ընթացքում ընդգծեց Արամ Մկրտչյանը` այսօր Հայաստանի հեռահաղորդակցության B2B շուկայում առկա են որոշակի յուրահատկություններ ու միայն Հայաստանին հատուկ «տարօրինակ» երևույթներ: Orange-ի ներկայացուցիչը, մասնավորապես, անդրադառձավ մեր հանրապետությունում լայն տարածում ունեցող մի երևույթի, երբ ընկերությունների «բջջային» փաթեթներին միանում են այդ ընկերությունների հետ ուղղակիորեն կապ չունեցող մարդիկ: «Այս երևույթը ֆենոմենալ է, ինչը չես կարող հանդիպել որևէ այլ երկրում: Հայաստանի հեռահաղորդակցության B2B շուկայի ուսումնասիրության ընթացքում հանդիպել ենք նաև դեպքերի, երբ, օրինակ, գյուղի գրեթե բոլոր բնակիչները ընդգրկված են եղել գյուղապետարանի կորպորատիվ փաթեթի մեջ», – նշեց Արամ Մկրտչյանը` փաստելով, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի կորպորատիվ սեգմենտն, ընդհանուր առմամբ, ձևական բնույթ է կրում, քանի որ կորպորատիվ առաջարկներ իրենց կառուցվածքով հաճախ չեն տարբերվում զանգվածային շուկայի համար նախատեսված առաջարկներից: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում բիզնեսին առաջարկվող հեռահաղորդակցական ծառայություններից և գրավիչ պայմաններից մեծ ակտիվությամբ օգտվում են զանգվածային շուկայի պոտենցյալ հաճախորդները: Գիտակցելով ոլորտում զարգացող այս «սխալը» ու վերջինս ուղղելու անհրաժեշտությունը` Orange-ն այսօր ձգտում է կորպորատիվ սեգմենտին ներկայանալ իրական B2B առաջարկներով: Ինչպես պարզաբանեց Արամ Մկրտչյանը` «Orange Արմենիա» ընկերության կորպորատիվ առաջարկի փիլիսոփայության հիմքում ընկած է հետևյալ մոտեցումը` տալ կատարյալ վերահսկողության հնարավորություն բիզնեսի ղեկավարին, իսկ փաթեթի մյուս անդամներին` առավելագույն ազատություն: «Այստեղ է մեր ընկերության հաջողությունը: Այսօր կարող ենք փաստել, որ բավականին կարճ ժամանակահատվածում ընկերությունն արդեն իսկ գրանցել է մեծ առաջընթաց. շատ խոշոր ընկերություններ ամբողջականորեն տեղափոխվել են մեր «ծածկույթ»` գրավիչ ու առավել նպատակահարմար համարելով բիզնեսի համար նախատեսված մեր առաջակները», – նշեց Արամ Մկրտչյանը:
«Orange Արմենիա» ընկերության մարքեթինգի տնօրենն ընկերության կողմից բիզնես ոլորտին առաջարկվող լուծումներից առավել նորարար ու գրավիչը համարում է «Մեկ հեռախոսահամար` երկու գրպանե մոտեցումը: Վերջինս մեծ արձագանք է գտել «Ֆրանս Տելեկոմ»-ում: Orange Բիզնես առաջարկի կառուցվածքն ու նորարարությունը հետևյալն է. Orange-ի ցանցում մեկ հեռախոսահամար ունի 2 հաշիվ-գրպան` մեկն անձնական, մյուսը գործնական «բջջային» ծախսերի վճարումները կատարելու համար: Այսպես, «Գրպան 1»-ը կորպորատիվ հաշիվն է, որն անմիջապես գտնվում է ընկերության վերահսկողության ներքո, և ընկերությունն է կատարում այդ հաշվի հետ կապված բոլոր վճարումները` միաժամանակ որոշելով ծառայությունների հասանելիության աստիճանը: «Գրպան 2»-ն արդեն անձնական հաշիվն է, և այս դեպքում այն բոլոր ծառայությունները, որոնք «փակ» են կորպորատիվ հաշվից, հասանելի են բաժանորդին, և վերջինս ինքն իր գրպանից վճարում է դրանց համար: «Մեր ընկերության այս առաջարկը նորություն է հայաստանյան շուկայում: Այն նպատակ ունի լուծել կորպորատիվ շուկայում առկա անորոշությունը: Այս ծառայությունը հնարավորություն է տալիս ընկերություններին իրականացնել ծախսերի արդյունավետ կառավարում` միաժամանակ աշխատակիցներին տալով ազատության զգացողություն: Այսպես, նույն հեռախոսահամարը, լինելով միաժամանակ և գործական, և անձնական, հնարավորություն է տալիս համադրել բիզես-կարիքներն ու անձնական նախասիրությունները», – պարզաբանեց Արամ Մկրտչյանը:
«Orange Արմենիա» ընկերության կողմից բիզնեսին առաջարկվող ծառայություններից հատուկ ուշադրության է արժանի նաև փոքր և միջին ձեռնարկություններին ուղղված ինտերնետ առաջարկը: Վերջնիս նույնպես իր մուտքով նոր «գույն» հաղորդեց ՀՀ հեռահաղորդակցության շուկային: «Հայաստանյան շուկայում Orange-ը ներկայացրեց Ֆրանս Տելեկոմի ինովացիոն սարքերից մեկը` Flybox-ը, որի միջոցով ինտերնետը բիզնեսի համար դարձավ առավել մոտ ու հասանելի», – ներկայացնելով այս ծառայությունը` նշեց Արամ Մկրտչյանը` ընդգծելով, որ այս ծառայությունը ժամանակին նորարարություն էր, որն առաջինը ներկայացրեց հենց «Orange Արմենիա» ընկերությունը: Այսօր արդեն շուկայում կան նմանատիպ ծառայությունների այլ առաջարկներ: Նշենք, որ  Flybox ծառայության գաղափարը հետևյալն է` «կիսել» ինտերնետն աշխատակիցների շրջանում: Այս ծառայությունն առավել նպատակահարմար է ՓՄՁ ոլորտի ընկերությունների համար: Flybox-ի միջոցով ինտերնետին կարող են wi-fi-ով միաժամանակ միանալ մինչև 40 համակարգիչ, ընդ որում այս ծառայությունը հնարավորություն է տալիս նաև ստեղծել լոկալ ցանց` ավտոմատ կերպով:
Նշենք նաև, որ բիզնեսին առաջարկվող ինտերնետ-ծառայություններից է նաև MyFi լուծումը, որը, չնայած նախատեսված է նաև անհատական և զանգվածային շուկայի համար, սակայն առավել հետաքրքիր առաջարկ է առաջին հերթին հենց բիզնեսի ներկայացուցիչների համար: MyFi մոդեմին հնարավոր է միացնել մինչև 5 սարքավորում` համակարգիչ, հեռախոս, խաղային համակարգեր, և ստեղծել անձնական Wi-Fi գոտի ամենուր` նույնիսկ գտնվելով շարժման մեջ:
Ընդհանուր առմամբ, ինչպես ամփոփելով իր խոսքը` նշեց Արամ Մկրտչյանը, «Orange Արմենիա» ընկերության փիլիսոփայությունն այսպիսին է` տալ լուծումներ բիզնես ոլորտում առկա խնդիրներին, որոնք երբեմն թվում են անլուծելի, և միաժամանակ ստեղծել միջավայր, որտեղ տեխնոլոգիաները կծառայեն բիզնեսի ներկայացուցիչներին:
Այսօր ընկերության կողմից բիզնեսին առաջարկվող ծառայություններին որպես համադրություն կարելի է առանձնացնել նաև HD ձայնն, ինչպես նաև BlackBerry լուծումները:
Share