Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ MYFI-Ը. ԱՅՍՈՒՀԵՏ WI-FI ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱՄԵՆՈՒՐ Է

Այսօր Orange-ը ներկայացրեց նոր 3G/Wi-Fi մոդեմ, որն ամբողջությամբ փոխելու է Wi-Fi-ի մասին նախկինում եղած պատկերացումները: Նոր MyFi մոդեմին կարելի է միացնել մինչև 5 սարքավորում` համակարգիչ, հեռախոս, խաղային համակարգեր, և ստեղծել անձնական Wi-Fi Orange-ի ծածկույթում ամենուր` նույնիսկ գտնվելով շարժման մեջ:

«Մենք արդեն առիթ ենք ունեցել ներկայացնել այս սարքի հնարավորությունները Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերին` Orange Expo նորարարական տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում: Այն ժամանակ մենք չէինք նախատեսում MyFi-ըներկայացնել Հայաստանում, սակայն տեսնելով մեծաթիվ այցելուների հետաքրքրությունը սարքի նկատմամբ` մենք հասկացանք, որ հաճախորդները սպասում են դրան: Ուրախ ենք առաջինը ներկայացնել մեր բաժանորդներին այս հետաքրքիր ու նորարարական սարքը, որը ևս մեկ անգամ փոխում է ժամանակի, տարածության ու Wi-Fi ինտերնետի հնարավորությունների մասին մերպատկերացումները », – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մենք MyFi-ի բաժանորդներին առաջարկում ենք մի քանի սակագնային պլաններ`սկսած ամսական 7,000 դրամից: Բաժանորդները կարող են ընտրել իրենց ամենահարմարը` ըստ իրենց անհատական կարիքների և օգտագործման ծավալների: Մոդեմը կարելի է ձեռք բերել երկու տարով բաժանորդագրվելու դեպքում և ընդամենը մեկ դրամով», – ասաց Orange-իՄարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

 

MyFi մոդեմը կարելի է օգտագործել Հայաստանի բոլոր մարզերում և նույնիսկ ամենահեռավոր համայնքերում Orange-ի ընդարձակծածկույթի շնորհիվ, որն այսօր հասանելի է արդեն Հայաստանի բնակչության 95%-ին:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Ար մենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

Share