Բաժին. Բիզնես

ORANGE ԱՎՍՏՐԻԱՆ ՄԻԱՆՈՒՄ Է ORANGE ԳՈՏՈՒ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Orange-ն ընդլայնում է Orange Գոտում ներառված երկրների ցանկը և որպես եվրոպական օպերատոր`առաջարկում ռոմինգի բացառիկ սակագներ Orange-ի ներկայության եվրոպական երկրներ մեկնողներին: Այսօրվանից Ավստիայում նույնպես, միանալով տեղական Orange ցանցին` ռոմինգից օգտվողները կունենան հատուկ սակագներ` 250 դրամ/րոպե բոլոր մուտքային և ելքային զանգերի համար և 200 դրամ կարճ հաղորդագրությունների համար: Մուտքային SMS-ներն Orange Գոտում անվճար են:

Orange Գոտին միավորում է եվրոպական մի շարք երկրներ, որտեղ գործում է Orange/Ֆրանս Տելեկոմը: Ռոմինգի ժամանակ միանալով տեղական Orange ցանցին` բաժանորդները կօգտվեն Orange Գոտու հատուկ սակագներից: Orange Գոտու երկրներն են` Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, որտեղ բաժանորդները կարող են միանալ տեղական Orange ցանցին, և Բելգիա, որտեղՖրանս Տելեկոմը գործում է Mobistar ապրանքանիշի ներքո:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

Share