Բաժին. Բիզնես

«ԲԱՐԵՎ ԱՄԱՌ». ԱՄԱՌԱՅԻՆ ՆՎԵՐՆԵՐ ORANGE-ՈՒՄ

Այսօրվանից մինչև օգոստոսի 29-ը Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու «բարև ամառ» ամառային նվերներից մեկը:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Օրանժ-Արմենիա ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ամեն շաբաթ ամառային անակնկալ նվեր կստանա 100 բաժանորդ` յուրաքանչյուր 500-րդ լիցքավորողը: Նվերների ամառային հավաքածուն ներառում է բրենդավորված շապիկներ, պանամաներ, սպորտային գլխարկներ, պայուսակներ, ծովափնյա աթոռակներ, արևային ակնոցներ և այլն:

Ամեն երկուշաբթի Orange-ի աշխատակիցները կզանգահարեն 100 հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից: 

Հիշեցնենք, որ ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաև անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` երկրի բնակչության 95% տոկոսին:

Share