Բաժին. Բիզնես

ORANGE-Ի ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 100-ՐԴ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԸ ԿՍՏԱՆԱ ՀԵՌԱԽՈՍ

«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտարարում է`  այս շաբաթ Orange-ում լավ բաները կրկին ավելի շատ են լինելու: Այս շաբաթ նույնպես, 100-ի փոխարեն “Խոսենք” կանխավճարային ծառայության 1000 բաժանորդներ կստանան հեռախոսներ, ինչպես նաև գեղեցիկ նվեր Orange-ից` կանանց համար: Դրա համար պարզապես պետք է լիցքավորել հաշիվը 500 և ավելի դրամով և լինել հերթական 100-րդ լիցքավորողը:

«Յուրաքանչյուր լիցքավորումը նաև մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս լիցքավորման պահից հաջորդ 31 օրվա ընթացքում զանգահարել Orange-ի բոլոր բաժանորդներին 1 դրամ/րոպե, իսկ տեղական այլ ցանցեր` ընդամենը 30 դրամ/րոպե սակագնով»,- ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Երկուշաբթի օրը`  ապրիլի 4-ին, Orange-ի աշխատակիցները կզանգահարեն 1000 հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերը կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից: 

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

 

Share