Բաժին. Բիզնես

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵԼ Է ORANGE-Ի 71-ՐԴ ԽԱՆՈՒԹԸ

Նոյեմբերի 27-ին Վայք քաղաքում տեղի ունեցավ Orange-ի նորաբաց խանութի պաշտոնական բացման արարողությունը: Սա մեկն է այն 13 խանութներից, որոնք անցյալ շաբաթվանից միաժամանակ բացվեցին Հայաստանի տարբեր քաղաքներում `Ախուրյանում, Ամասիայում, Ջերմուկում, Աշոցքում, Մյասնիկյանում, Բերդում, Մեղրիում, Տաշիրում և այլ բնակավայրերում: Այժմ Orange-ն իր հաճախորդներին ընդունում է թվով 71 խանութներում, որտեղ ընկերության վաճառքի խորհրդատուները հաճախորդներին դիմավորում են նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես աշխարհում ամենուր, որտեղ գործում է Orange-ը:

«Կարճ ժամանակում մենք կառուցել ենք ընդարձակ 3G+ ցանց, և այժմ Հայաստանի բնակչության ավելի քան 93%-ին հասանելի են մեր ծառայությունները: Ծածկույթի ընդլայմանը զուգահեռ` շարունակում ենք ընդլայնել նաև վաճառքի ցանցը Հայաստանի մոտ ու հեռու բնակավայրերում, որի նպատակն է մոտ լինել հաճախորդներին և հնարավորինս հեշտացնել նրանց սպասարկումը: Մեր սպասարկող անձնակազմը պատրաստ է պատասխանել բաժանորդների հարցերին շաբաթը 7 օր և օրը 24 ժամ, սակայն մենք ցանկանում ենք նաև ֆիզիկապես մոտ լինել մեր բաժանորդներին: Նաև ցանկանում ենք, որ նույնիսկ հեռավոր բնակավայրերի բնակիչները մեր խանութներ այցելելիս զգան նույն հոգատարությունը, ինչ Երևանում և Եվրոպայի այլ մայրաքաղաքներում», – ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան խանութի բացման պաշտոնական արարողության ժամանակ:

Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում` մինչև տարեվերջ խանութների քանակը հասցնելով մոտ 80-ի:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 93% տոկոսը:

Share