Բաժին. Բիզնես

HTC DESIRE Z ԵՎ HTC DESIRE HD ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐՆ` ԱՎԵԼԻ ՀԱՍԱՆԵԼԻ ԳՆՈՎ

Այսօրվանից HTC Desire Z և Desire HD սմարթֆոններն Orange-ի խանութներում կվաճառվեն նոր` ավելի հասանելի գնով: HTC Desire Z-ը նախկին 275″000 դրամի փոխարեն այսուհետ կարելի է գնել 239’000 դրամով, իսկ HTC Desire HD-ն 259’000դրամով, նախկին  299’000 դրամի փոխարեն: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից` երկու սմարթֆոններն էլ վաճառվում են հատուկ մշակված սակագնային պլանների հետ միասին, որոնք ներառում են ամսական մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթներ 12 ամսվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա բաժանորդներին խնայել 120,000-ից մինչև 336,000 դրամ մեկ տարվա ընթացքում` կախված սակագնային պլանից: Այս առաջարկը  թույլ է տալիս բաժանորդներին լավագույնս վայելել այս ֆանտաստիկ սարքերի հնարավորությունները:

Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ HTC-ի այս երկու մոդելները վաճառվում են 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange-ի վաճառքի կետերում բաժանորդներին տրամադրվում է Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

Share